Այլասերվածը դարձավ դատավոր,
դատեց շատերին ու դրվատելին,
գովեց ատելին` կյանքի վատերին,
սակայն այդպես էլ
Ճշմարտությունը նա չճանաչեց,
որ պատասխան կա
իր պիղծ դատերին`
Ու... Ձեռամբ Վերին:
Մահապարտի նման ունայնությամբ լեցուն
և պարտյալի հեղձուկ անսփոփ տխրությամբ
էլ չեմ փնտրում սրտիս ոչ մի պայծառ նեցուկ`
պահմտոցի դարձած այս գորշ կյանքիս համար:
Ահաբեկչական պետություններ հանդիսացող ԱՄՆ-ը և սիոնիստական Իսրայելը երեկ սպանել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին: Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի զոհվելը: Նրա մահվան մասին Telegram ալիքում հայտնել է Ալի Լարիջանիի գրասենյակը: Այսօր Թեհրանում Լարիջանիի հուղարկավորությունն էր...